Միջազգային - ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է Իրանի կողմից նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկումը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները հաստատել են Իրանի կողմից նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկման փաստը, հայտնել Է AFP-ն՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ստուգման ընթացքում պարզել են, որ անցած կիրակի օրվա դրությամբ Իրանը Նաթանզի միջուկային օբյեկտում «տեղակայել կամ տեղակայում էր» IR-4 տեսակի 22 ցենտրիֆուգ, IR-5 տեսակի մեկ ցենտրիֆուգ, IR-6 տեսակի 30 ցենտրիֆուգ և IR-6s տեսակի երեք ցենտրիֆուգ, նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:

ՄԱԳԱՏԷ-ն նաև հայտնում է, թե Իրանն իրեն ծանուցել է, որ մտադիր է տեղակայել կասկադ, որը բաղկացած կլինի IR-4 և IR-2m տեսակի 164 ցենտրիֆուգներից:

AFP-ն նշում է, որ նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկումը թույլ կտա Իրանին՝ հարստացված ուրանի պաշարներն ավելացնել մինչև այն մակարդակ, որը գերազանցում է աշխարհի տերությունների հետ միջուկային համաձայնագրով` Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) թույլատրված մակարդակը, որը կնքվել է 2015 թվականին:

aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ