Սպորտ - Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն

18.47

Չորրորդ գոլը սեփական դարպասան ուղարկեց բոսնիացիների պաշտպան Ստեֆան Լոնկարը, որը 80-րդ րոպեին էր մտել փոխարինման:

18.40

Հայաստանի ազգային հավաքականը կրկին առաջ է անցել հաշվի մեջ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում:

Խաղի հաշիվը 3-2 է դարձրել մեր թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

18.31

Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղում թիմերը շատ արագ մեկական գոլով փոխանակվեցին:

66-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանի փոխանցումից հետո դուբլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը՝ 2-1: Բոսնիացիներից պատասխան գոլը խփեց Գոյակը:

17.19

«Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի շրջանակում ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:

Հանդիպման սկզբում Հենրիխ Մխիթարյանն առաջ է մղել մեր ազգային թիմին: 13-րդ րոպեին Էդին Ջեկոն հավասարեցրել է հաշիվը:

17.09

Հայաստանի ազգային հավաքականը բացել է հանդիպման հաշիվը Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում:

Հանդիպման 4-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը:

Armsport-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում անցկացնում է ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի իր հերթական հանդիպումը:

Արմեն Գյուլբուդաղյանցի թիմն ընտրական փուլի 6-րդ տուրի շրջանակում հանդիպում է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:

Թիմերի մեկնարկային կազմերը՝ ստորև

Հայաստան - 16. Հայրապետյան 3. Հարոյան 6. Մկրտչյան 10. Ղազարյան 11. Բարսեղյան 13. Հովհաննիսյան 15. Իշխանյան 18. Մխիթարյան 19. Համբարձումյան 21. Հովսեփյան 22. Ադամյան

Բոսնիա և Հերցեգովինա - 12. Սեհիչ 3. Բիչակչիչ 4. Տոդորովիչ 5. Կոլաշինաց 7. Բեշիչ 8. Վիշչա 10. Պյանիչ 11. Ջեկո 13. Ցիմիրոտ 14. Գոյակ 17. Զուկանովիչ


tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ