Միջազգային - Հունաստանի վարչապետը հայտարարել է ճգնաժամից երկրի դուրս գալու մասին

Հունաստանը ճգնաժամը հետեւում է թողել, հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Սալոնիկիի Միջազգային ցուցահանդեսում բացելով Հնդկաստանի տաղավարը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Պատահական չէ, որ Հնդկաստանը պատվավոր հյուր է այս տարի, երբ Հունաստանը դուրս է գալիս ճգնաժամից եւ գլխավոր կարգախոսն է՝ աճ բոլորի համար, աճ ամեն ինչում»,- ասել է Միցոտակիսը։

Վարչապետն ասել է, որ 10 տարվա ընթացքում Հնդկաստանը կրկնապատկել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, հարյուր միլիոնավոր հնդիկներ դուրս են գալիս աղքատությունից՝ ստեղծելով նոր հարստություն։

Միցոտակիսը նաեւ նշել է, որ երկու երկրների միջեւ շատ ընդհանուր բան կա, այդ թվում՝ հինավուրց մշակույթների ժառանգումը, ազգային միասնության ձգտումը, խորհրդարանական ժողովրդավարության արժեքները հարգելը, ստեղծագործությունը եւ այն, որ հնդիկ եւ հույն գիտնականները եւ բիզնեսմենները հանդիպում են երկրի բոլոր անկյուններում։

Որպես համագործակցության օրինակ, նա բերել է հնդկական եւ հունական համատեղ ընկերությունը, որը Կրետե կղզում նոր օդանավակայան է կառուցում։

«Մենք կարող ենք սովորել մեկս մյուսից, թե ինչպես զարգացումը կարող է բոլորի համար լինել եւ միաժամանակ ընթանալ սոցիալական համերաշխության հետ մեկտեղ»,- ասել է Միցոտակիսը։
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ