Մշակույթ - Հռոմի Պապը վարդերի փունջ է ուղարկել հայ երգչուհուն

Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանն առաջին անգամ հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր օպերային փառատոնում` Arena di Verona-ում և կատարել է  «Աիդա» օպերայի հիմնական մասը, որի կապակցությամբ Հռոմի Պապը վարդերի մի մեծ փունջ է ուղարկել սիրված երգչուհու հանդերձարան:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Հռոմի Պապը Կասյանին պարգևատրել է Սուրբ Սիլվեստր Պապի ասպետական շքանշանով և երգչուհու վաղեմի երկրպագուն է:

Հավելենք, որ Սուրբ Սիլվեստեր Պապի ասպետական շքանշանն իր կարգով 5-րդն է Մայր Աթոռում:

araratnews.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ