Հասարակություն - Արսեն Թորոսյանն ասել է` 50 հոգի եղել են հաշմանդամ և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել. Մուրադյան

Եթե հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունեցել իմ ու Արսեն Թորոսյանի միջև, ես բաց կասեմ: Այս մասին Factor.am-ի եթերում հայտարարեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` խոսելով Առողջապահության նախարարի հետ իր հարաբերությունների մասին:

«Մեկ տարի առաջ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կապված քննարկում է եղել, որի ընթացքում եղել է անթույլատրելի բառակապակցություն: Պարոն նախարարն ասաց, որ «50 հոգի եղել են հաշմանդամ, և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել»: Դրանից հետո մեր խոսակցությունն ընդհատվել է: Ցինիզմ, ստախոսություն ու ոչ ադեկվատությունը չեն կարող տեղ ունենալ առողջապահության ոլորտում: Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք և շատ փոքր հնարավորություններ: Այդ հնարավորությունը չի կարելի պաշտոնակռվի մեջ խեղդել: Որևիցե պաշտոն չի կարող իմ արժանապատվությունից, իմ մասնագիտական արհեստավարժությունից բարձր դասվել: Ես դա ասում եմ բոլորի աչքերին նայելով»:


 analitik.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ