Քաղաքական - Փաշինյանն Ամուլսարի խնդրով նախ ընդունել է ջերմուկցիներին, ապա «Լիդիան»-ի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ:

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ)  ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին:

Վարչապետը կարևորել է կառավարություն-հասարակություն երկխոսությունը հանրությանը հուզող հարցերի շուրջ և նշել, որ Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի լուծումը պետք է հենված լինի Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա, իսկ հետագա քայլերը պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով ծրագրի բոլոր բաղադրիչները համալիր ամբողջության մեջ դիտարկելու կարևորությունը:

Ավելի ուշ կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանն ընդունել է նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին և բարձրացված խնդիրներին:

panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ