Մշակույթ - Տիգրան Հակոբյանը մեր պայքարն անվանեց «ազգանվեր գործ». «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ

Երեկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հրավերով և նախաձեռնությամբ իր աշխատասենյակում հյուրընկալվել էին «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ, ռեժիսոր Հայկ Բաբայանը  և կազմակերպության փոխնախագահ, սցենարիստ Հայկ Զաքարյանը։ Հանդիպումը կայացավ ջերմ, անմիջական, կառուցողական, բազմածավալ մասնագիտական և գործնական մթնոլորտում։ Քննարկումը ծավալվեց «Հայֆիլմի», հայ կինոյի, հեռուստատեսության, ինչպես նաև բռնության քարոզ, հակաէսթետիկ ու գեղարվեստական արժեքներից զուրկ, հանրությանը ձանձրացնող և վանող սերիալների դեմ պայքարի հնարավոր բոլոր միջոցների շուրջ։


Հարգարժան պարոն Հակոբյանը մեր գաղափարները կիսեց և մեզ տվեց շատ արժեքավոր և հասուն խորհուրդներ՝ կինոյի և հեռուստատեսության հիմնախնդիրների լուծումները գտնելու բարդ գործընթացում։ Լինելով ոլորտի հնաբնակներից մեկը՝ մեր պայքարը անվանեց «Ազգանվեր գործ»։ Մենք մեր ծրագրերի մասին պատմեցինք ու ստացանք դրական արձագանք Տիգրան Հակոբյանի կողմից։ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունն էլ իր կողմից հայտնեց իր մեծ աջակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին։ Բարձր մակարդակի ծավալուն մեր զրույցը ավարտվեց պարոն Հակոբյանի կողմից առաջարկված աջակցության մի քանի տարբերակներով։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության համագործակցությունը այսուհետև կլինի բարձր և կառուցողական մակարդակի վրա։


«Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ