Մշակույթ - Վերականգնվել է Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը․ պահանջվել է 20 մլն դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը վերականգնելու համար 10-11 օր է պահանջվել։ Նախնական հաշվարկով՝ շուրջ 12 մլն գումար էր անհրաժեշտ, սակայն մենք որոշեցինք աշխատանքներն իտալական նյութերով իրականացնել և Իտալիայից մասնագետ հրավիրել։ Այդպես, որմնանկարի վերականգնման ընդհանուր աշխատանքների համար շուրջ 20 մլն դրամ է պահանջվել. այս մասին այսօր՝ Մինասի «Գիշեր» որմնանկարի վերականգնմանը նվիրված ասուլիսի ընթացքում, նշեց «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը։ «Սկզբում ցանկանում էինք տեղացի մասնագետների ներգրավել, սակայն հասկացանք, որ դա բավականին երկար ժամանակ կխլի։ Որոշեցինք արտերկրից մասնագետ հրավիրել, որը վերականգնման աշխատանքներն ավելի արագ կիրականացներ»,- ընդգծեց Արման Ավետիսյանը։ Մինաս Ավետիսյանի որմնանկարի վերականգնման Ֆինանսավորումը «Արմենիա Մեգա Մոլ» առևտրի կենտրոնի հիմնադիրների կողմից է եղել։ Վերականգնումից հետո էլ «Գիշեր» որմնանկարն առևտրի կենտրոն կտեղափոխվի։ Ճարտարապետ Արտակ Մխիթարյանը, որը նաև «Արմենիա Մեգա Մոլ» առևտրի կենտրոնի համահիմնադիրներից է, հավելեց, որ կենտրոնի տարածքում ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված սրահ է գործելու, որտեղ Մինաս Ավետիսյանի վերականգնված ստեղծագործությունից բացի՝ նաև այլ գործեր են ցուցադրվելու։ Նշենք, որ Մինաս Ավետիսյանի վերականգնված որմնանկարներից երկուսն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում են, երկուսը՝ Կառավարության թիվ 1 մասնաշենքում, մեկը՝ Գյումրու նորակառույց հյուրանոցներից մեկում, ևս մեկը՝ Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում։ Որմնանկարներից մի քանիսն էլ Երևանի Վերաքննիչ քրեական դատարանի շենքում են։


Մանրամասները՝ տեսանյութում:


 factor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ