Քաղաքական - Պաշտոնից ազատվել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Յուրա Իվանյանը հրաժարվեց պատասխանել NEWS.am-ի հարցերին, միայն ասաց, որ հարցազրույց չի տալիս, եւ անջատեց հեռախոսը։

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի  նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել՝ Ամուլսարի գործով ոչ անաչառ քննություն վարելու վերաբերյալ հայտարարությունները ստուգելու համար։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ազգակցական կապ ունեն՝ հորեղբոր որդիներ են։ Այս նախարարն էր 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը:
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ