Տնտեսություն - Որտե՞ղ կդադարեցվի գազամատակարարումը սեպտեմբերի 5-ին

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 5-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի, «Ռեդ Գրուփ» և «Փոքր Մհեր» ձեռնարկությունների, Սյունիքի մարզի Ղովշուտ, Անդոկավան և Բարիկավան գյուղերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ արևմտյան թաղամասի Բ-2 թաղի թվով 71 բազմաբնակարան շենքերի, Շահումյան 4-րդ, 5-րդ, 7-րդ փողոցների, 4-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, 6-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքների, Ծերնցի փողոցի բնակիչ-բաժանորդների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 08.00-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 20.00-ն՝ Լոռու մարզի Մարգահովիտ, Լերմոնտով, Մեղրուտ գյուղերի, Վանաձոր քաղաքի, Շահումյան, Դարբաս, Բազում գյուղերի և «Սեզամ Գազ» և «Վաղ Վաս» ՍՊԸ-ներին պատկանող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ