Տարածաշրջան - Թուրք-ադրբեջանական զորավարժությունը Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում․ փորձագետ (տեսանյութ)

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի Ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ 2014 թվականից ի վեր Ադրբեջանում անցկացվող «Էթերնիթի 2019» հրամատարա-շտաբային համակարգչային աշխատանքները եռակողմ (թուրք-ադրբեջանական-վրացական) զորավարժությունն ուղղված է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանը։

«Հիմնականում ոչ թե իրականացնում են դաշտային վարժանքներ, այլ համակարգչով մոդելավորում են և խաղարկում են, թե ինչպես կարող են ապահովել նավթագազային խողովակաշարերի անվտանգությունը»,- մանրամասնեց Հովհաննիսյանը։

Այս զորավարժությունը, ըստ ադրբեջանագետի, Հայաստանի համար որևէ վտանգ չի ներկայացնում, որովհետև չկա որևէ գործողություն, որ կարող է ուղղվել Հայաստանի կամ Արցախի դեմ։

Փորձագետը հավելեց, որ սրանով խաղարկվում է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի և գազամուղի անվտանգության ապահովման  հարցը․ենթակառուցվածքների ուղիները սկսվում են Ադրբեջանի տարածքից, անցնում Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա։

Սեպտեմբերի 2-ից 16-ն Ադրբեջանում անցկացվում է թուրք-ադրբեջանական «ԹուրԱզ-Արծիվ» ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունը։

Անդրադառանալով այս զորավարժությանը՝ Հովհաննիսյանն ասաց, որ սա նույնպես անց է կացվում 2014-ից՝ մեկ տարի՝ Ադրբեջանում, մեկ տարի՝ Թուրքիայում։  

«Միշտ անցկացվում է նույն սցենարով հիմնականում։ Եվ նույն տեխնիկայի ներգրավմամբ։ Այսինքն՝ եթե Թուրքիայում անցկացվում, Ադրբեջանն է տանում իր անձնակազմը, տեխնիկան, ռազմաօդային ուժերը, եթե Ադրբեջանում՝ Թուրքիան․․․»,- շեշտեց փորձագետը՝ հավելելով, որ նորություն չկա և գրեթե նույն տեխնիկայով ու սցենարով է իրականացվում։

Նա նշեց, որ հայկական կողմի միակ գործողությունը պետք է լինի այս զորավարժությանը հետևելը։ Հովհաննիսյանը խոսքով՝ թյուրիմացություն կլինի ասել, թե թուրք-ադրբեջանական այս տեսազորավարժությունը ենթադրում է ռազմական գործողություններ՝ ուղղված Հայաստանի դեմ, քանի որ այն ուղղակի միտված է երկուստեք զորքերի մարտական պատրաստվածության բարձրացմանը։

Խոսելով Նախիջևանում թուրքական ռազմաբազայի կառուցման վերաբերյալ տարածված տեղեկություններից՝ Հովհաննիսյանն ասաց, որ հնարավոր չէ կառուցումը, քանի որ դա փաստող որևէ բան չկա։ Թուրքիան, ըստ նրա, ուժեր ունի նաև Իգդիրում, և այնտեղից Նախիջևան մտնելը մեկ ժամվա հարց է։ Նա նաև հավելեց, որ համացանցը թույլ է տալիս տեսնել, թե ինչ աշխատանքներ են տարվում, և ակնառու կլիներ հնարավոր ենթակառուցվածքային աշխատանքները։

Նրա խոսքով՝ զորամասի կառուցման համար նախ պետք էր փոփոխություն կատարվեր ադրբեջանական ռազմական դոկտրինի մեջ, ինչն արգելում է օտարերկրյա ռազմաբազայի կառուցումը։


 

a1plus.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ