Հասարակություն - Արսեն Թորոսյանը լքեց իր ասուլիսը եւ հեռացավ

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրավիրված ասուլիսը տապալվեց: Սկզբում նախարարը ներկայացրեց նախարարության աշխատանքները եւ երբ հերթը հասավ հարցերին պատասխանելուն, մանկական ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը խնդրեց, որ իրեն հարցեր տալու հնարավորություն տրվի:

«Մենք ձեզ հարց տալու իրավունք կտանք, պարոն Թամամյան»,-ասաց Արսեն Թորոսյանը, սակայն երբ տեսավ, որ Թամամյանը ոչ թե մեկ այլ հարցերի շարք ունի, նշեց. «Դուք կարող եք ձեզ համար առանձին մամուլի ասուլիս անել կամ երբ ես կգնամ, դուք կարող եք այստեղ նստել ու շարունակել»:

«Դուք կարող եք ցանկացած պահի գնալ: Կարծում եմ՝ լրագրողներին հետաքրքիր կլինեն այս հարցերի պատասխանները: Դուք այսօր զբաղեցնում եք պաշտոն մեր հարկերով եւ պարտավոր եք այս հարցերին պատասխանել: Ես հիշում եմ մի դեպք էլ, մի հատ նախագահ կար, որ էսպես գնաց»,-ասաց Թամամյանը:

Այս բառերից հետո առողջապահության նախարարը լքեց դահլիճը՝ հայտարարելով, որ իր ասուլիսը տապալում են:
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ