Հասարակություն - Նոր համակարգով մատակարարվող բարձր որակի սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների. վարչապետ

Ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվն ավելացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասավ 15-ի:

Նոր համակարգով մատակարարվող բարձր որակի, օրական երեքանգամյա սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների: Գործընթացը շարունակվելու է հետեւողականորեն եւ մինչեւ վերջ»,- գրել է վարչապետը։

 
panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ