Հասարակություն - Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ Վահան գյուղում է՝ Գիտելիքի տոնի առիթով

Սեպտեմբերի 1-ի առավոտյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի դպրոց՝ շնորհավորելու գիտելիքի եւ դպրության օրը։

«Անակնկալ այցով եկել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին շնորհավորելու սեպտեմբերի 1-ի առիթով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Վարչապետի այցը ցուցադրվել է նրա ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերով։

Նա շնորհավորեց դպրոցական երեխաներին եւ ասաց, որ իրենք բոլորը պետք է մի բան սովորեն` փոխել աշխարհը, երկիրը, սեփական գյուղը եւ նույնիսկ պատմական ճակատագիրը, գնալ հաղթանակի ճանապարհով:

«Ես ուզում եմ, որ ՀՀ բոլոր աշակերտները, բոլորը պատանիները լայնացնեն իրենց մտահորիզոնը, փոքր խնդիրների և փոքր նպատակների վրա չկենտրոնանան, այլ իրենց առաջ դնեն մեծ նպատակներ։ Ես ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մտածի և երազի ոչ թե մեքենա ունենալու մասին, այլ նոր փոխադրամիջոց ստեղծելու մասին։ Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի և երազի ոչ թե փողի մասին, այլ Նոբելյան մրցանակի»,- ասաց վարչապետը։

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ