Հասարակություն - Կիպրոսի օդանավակայանում մնացած հայերը վերադարձել են Հայաստան

Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում մնացած տասնյակ հայերը վերադարձել են Հայաստան: «Հայաստանից ինքնաթիռ եկավ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Կիպրոսից վերադարձած հայերից Քրիստինե Մնացականյանը:

Նա նշեց, որ իրենց որևէ պարզաբանում չի տրվել, միայն ասել են, որ խնդիրը ինքնաթիռի անսարքությունն է եղել:  

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց առ այն, որ Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում տասնյակ հայեր չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Քրիստինե Մնացականյանը հայտնել էր, որ պետք է թռիչքը լիներ 4:30, սակայն օդանավակայանում սկզբում նույնիսկ ուղեբեռը չեն ընդունել, քանի որ պարզ չէր, թե ինքնաթիռ գալու՞ է, թե ոչ:  

Tert.am-ը փորձեց կապ հաստատել «Սպուտնիկ Թրավել»-ի հետ, սակայն զանգերին պատասխանող չեղավ:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ