Հասարակություն - Չելյաբինսկում վթարի հետևանքով հայաստանցիներ են տուժել

Չելյաբինսկ քաղաքի Գագարին փողոցում  Hyundai Sonata մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել բեռնատարին։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ,  Hyundai-ի վարորդ 41-ամյա տղամարդը վազանց  է կատարել արգելված մասում, դուրս եկել հանդիպակաց գոտի, ապա բախվել 39-ամյա տղամարդու կողմից վարած բեռնատարին։

Վթարի հետևանքով, մարդատար մեքենայի ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ աղբյուրի, մարդատար մեքենայում եղել են  հայաստանցիներ։
panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ