Տարածաշրջան - Իրանի իշխանությունները նախազգուշացրել են Իսրայելին

Իսրայելը պետք է հասկանա, որ Իրաքի, Լիբանանի և Սիրիայի նկատմամբ իր ագրեսիան հետևանքներ է ունենալու, այս երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն, հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Իսրայելը պետք է հասկանա իր ագրեսիվ գործողությունների հետևանքները և դրանց գինը»,-ասել է Ռաբիին մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է իրանական հեռուստատեսությունը:

Նրա խոսքով՝ «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան պարզորոշ ասել է, որ Իսրայելի գործողություններն առանց պատասխանի չեն մնա:

Ռաբիին նշել է, որ Իրանը դատապարտում է Իսրայելի կողմից տարածաշրջանի երկրների նկատմամբ ցանկացած ագրեսիա և ճանաչում է Իրաքի, Լիբանանի և Սիրիայի ինքնապաշտպանության իրավունքը:

aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ