Տնտեսություն - Խոսրովի անտառի մերձակայքում բռնկված հրդեհը կարող է ակտիվանալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը հայտնում է, որ Խոսրովի անտառի մերձակայքում և Հերմոն գյուղում բռնկված հրդեհները կարող են կրկին ակտիվանալ։

«Քիչ առաջ խոսեցի Խոսրովի Անտառ Պետական Արգելոց -ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի և Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Էդիկ Հարությունյանի հետ։ ԱԻՆ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնագետների համակարգված ջանքերի շնորհիվ այսօր առավոտյան հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Խոսրովի անտառի մերձակայքում և Հերմոն գյուղում օգոստոսի 23-ին բռնկված հրդեհները։

Աշխատանքները դեռ շարունակվում են։

Եղանակի տաքացմանը զուգահեռ կրակը կարող է կրկին ակտիվանալ, այնպես որ վտանգը պահպանվում է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Վարդան Մելիքյանը։


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ