Հասարակություն - Իրանի քաղաքացիները, որոնք պետք է ժամանեին Հայաստան, ոչնչացրել են իրենց անձնագրերն ու ձերբակալվել Կիևի օդանավակայանում

Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալվել են Իրանի քաղաքացիներ, որոնք փաստաթուղթ չեն ունեցել: Նրանք Թուրքիայից մեկնել էին Ուկրաինա և պատրաստվում էին ժամանել Հայաստան: Այս մասին հայտնում է Strana.ua-ն` հղում անելով Կիևի անցագրային բաժնի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ իրավապահ մարմնի աշխատակիցները նկատել են, որ մի խումբ օտարերկրացիներ մտել են պետքարան` իրենց թռիչքին ներկայանալու փոխարեն և այնտեղ երկար ժամանակ են անցկացրել:

Վերադառնալուց հետո նրանք հայտարարել են, որ անձնագրեր չունեն, սակայն պետքարանն ուսումնասիրելուց հետո հայտնաբերվել են փաստաթղթերի մնացորդները: Պարզվել է, որ ինչ-որ օտարերկրացի նրանց գումարի դիմաց պետք է փոխանցեր կեղծ անձնագրեր և եվրոպական թռիչքներից մեկի տոմսեր: Այժմ նրանք կվերադարձվեն Թուրքիա:

 

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ