Տնտեսություն - «Հայաստանում ոչ մի սար եւ ընդհանրապես ոչ մի հանք օրենքով չպետք է շահագործվի». հանուն Ամուլսարի քայլերթն ավարտվեց

Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց հանուն Ամուլսարի կազմակերպված հանրահավաքն ու քայլերթը:

Քայլերթն ավարտվեց Ազատության հրապարակում, որտեղից որ սկսվել էր: Քայլերթի ավարտին ելույթ ունեցավ  մշակութաբան, պարագետ, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

«Հայաստանում ոչ մի սար եւ ընդհանրապես ոչ մի հանք օրենքով չպետք է շահագործվի, եթե մենք իրոք մտածում ենք մեր ժողովրդի մասին, առավել եւս եթե իրենց ներկայացրած թվերով ամբողջ հանքարդյունաբերությունը Հայաստանում մեր երկրի բյուջեի ընդամենը 9 տոկոսն է կազմում, ապա պետք է ասեմ,  որ հնում գյուղերում ժողովուրդը տասանորդ էր մուծում, այսինքն ինչքան որ բերք հավաքում էր, դրա 1/10-ը տալիս էր գյուղի իշխանությանը եւ այլն եւ այլն: Հիմա եթե մեր Կառավարությունը այդքան աղքատ է, մենք պատրաստ ենք մեր եկամուտի 1/10-ը կամ տասանորդը մուծել նրանց , որ մեր բնությունը թողնեն հանգիստ: Եթե այնտեղ պայթեցում է լինելու, դա վնասակար է, որեւէ մեկի երեխան ավելի լավը չի, քան Ջերմուկի երեխան, որեւէ մարդ ավելի լավտը կամ վատը չէ, քան Ջերմուկում ապրող մարդը, առավել եւս, որ այդ հանքարդյունաբերությունը ամբողջ Հայաստանին վնասելու է: Եւ դրա համար վստահ եմ, որ Հայաստանում չպիտի ահագործվի որեւէ հանք եւ պետք է վերացվեն մնացած հանքերը, որոնք ոչնչացնում են Հայաստանի  հարստությունը»,-ասաց նա:

Գինոսյանի կարծիքով` Ամուլսարի հարցը պետք է լուծվի միայն հանրաքվեի միջոցով, ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը:

Հանրահավաքի մասնակիցները քայլերթն ավարտեցին ազգագրական պարով:

Նշենք, որ հանրահավաքի եւ քայլերթի ընթացքում նաեւ դրամահավաք անցկացվեց, հավաքված գումարն ուղարկվելու է Ամուսլարում հերթապահող պահապաններին:
news.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ