Միջազգային - Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան օգոստոսի 22-ին ասաց, որ 5-օրյա ժամկետ է տալիս  «Հինգ աստղ շարժմանը» (M5S) և Դեմոկրատական կուսակցությանը կառավարություն ձևավորելու համար: Այս մասին գրում է EU Observer-ը։

Եթե այս երկու կուսակցություններին չհաջողվի կառավարություն կազմել, ապա, հավանաբար, կլինեն արտահերթ ընտրություններ հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին:

Հիշեցնենք, որ այս շաբաթ վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրաժարական տվեց, այն բանից հետո, երբ «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին դուրս եկավ կոալիցիոն կառավարությունից:
«5 աստղ» և «Լիգա» կուսակցությունների կառավարությունը 65-րդն էր Իտալիայում՝ 1945 թվականից ի վեր:


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ