Տնտեսություն - Աղտոտված արագիլների ֆիզիկական վիճակն էապես բարելավվել է

«PEES (Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության) հիմնադրամի, TSE (Դեպի կայուն էկոհամակարգեր) հասարակական կազմակերպության, բազմաթիվ բնապահպանների ու կամավորների կողմից Հովտաշեն գյուղում մաքրված և ազատ արձակված արագիլների ֆիզիկական վիճակն այսօր էապես բարելավվել է: Վերջին երկու շաբաթների ընթացքում նրանք զգալիորեն ավելի բարձր են թռչում և շատ ավելի ակտիվ են»: Այս մասին տեղեկանում ենք  PEES-ի ֆեյսբուքյան էջից։

«Ինչպես գիտենք, այս ողջ ընթացքում նրանք կերակրվում էին մարդկանց կողմից: Սա հարկադրված միջոց էր նրանց կյանքը փրկելու համար: Սակայն նրանց հետագա գոյատևման համար անհրաժեշտ է, որ արագիլները կրկին դառնան ինքնուրույն. կեր հայթայթեն և պատրաստվեն չվելու:
Այսպիսով, լվացված արագիլների կերակրումները հետզհետե նվազեցվելու են: Եթե մինչ օրս նրանք կերակրվում էին օրական երկու անգամ, ապա այսուհետ մի քանի օր կերակրվելու են օրական մեկ անգամ, այնուհետև՝ երկու օրը մեկ անգամ և այդպես շարունակ, մինչև լիովին ինքնուրույնություն ձեռք բերելը:
Իհարկե, դրանով արագիլներին ուղղված օգնությունը չի սահմանափակվելու: Նրանք մնալու են բնապահպաների հսկողության տակ, և այն արագիլերի համար, որոնք ձմռանը կմնան Հայաստանում, կրկին կկազմակերպվի կերակրման որևէ միջոց:

Եվ իհարկե, բնապահպանների և կենդանասերների անունից երախտագիտության խոսք ենք ուղղում Հովտաշենի գյուղապետ Սուրեն Մկրտչյանին, ով ակտիվորեն աջակցել է ակցիայի ողջ ընթացքին և մինչ օրս պատրաստակամորեն կերակրել է աղտոտված և հետագայում լվացված արագիլներին»,- նշված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ թռչունների աղտոտվածության պատճառը Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն էր։

panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ