Տնտեսություն - Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի

Էկո-Մեդիա ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ լուսանկարներ է հրապարակել Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհից և գրել է.

«Այս պահին Խոսրովի արգելոցի ամբողջ անձնակազմը հետևում է կրակի շարժին։ Հրդեհի ճանապարհը կտրելու համար ԱԻՆ-ը թրթուրավոր տեխնիկա է տեղափոխում, որ հողային շերտ բացի, կրակին թույլ չտալով արգելոցի սահման հասնի»։

 Թռչնասերներ ՀԿ-ի նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանն էլ գրել է. «Լուրջ է վիճակը, մեր գործընկերները Արարատի մարզից ամբողջ գիշեր կրակ են հանգցրել Նրանք ասում են, որ սա բնական աղետ չէ այլ մարդու ձեռքի գործ է։ Կարծում եմ՝ հետաքննություն պետք է սկսվի»։


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ