Տնտեսություն - «Բա որ անոտ ու անձեռ երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»․ Փաշինյանը՝ «Լիդիան»-ի աշխատողին

Հիմա դուք որպես քիմիկոս Ամուլսարի նախագծին հավատո՞ւմ եք: Այս մասին Գորայքում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց «Լիդիանի» աշխատակցին, որը նույնպես Գորայք համայնքից է:

Դրական պատասխան ստանալով, վարչապետը երկրորդ հարցը տվեց. «Բա որ անոտ ու անձեռ երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»:

Ի պատասխան «Լիդիանի» աշխատակիցը զարմացավ. «Ես պատասխան տա՞մ»:

«Ես եմ պատասխան տալու, պարզ է»,-ծիծաղելով ընդգծեց Փաշինյանը:

Հարցին, թե իսկապես կա՞ նման վտանգ, որ անձեռք երեխաներ ծնվեն, վարչապետը բացասական պատասխան տվեց. «Իհարկե ոչ»:
 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ