Տնտեսություն - «Խաբեց, էսօր էլ խաբեց». բնակիչները դժգոհ են, որ Փաշինյանը չայցելեց Գնդեվազ

Գնդեվազ համայնքի բնակիչները դժգոհ են, որ այսօր վարչապետ Փաշինյանը Ջերմուկ այցի ընթացքում չգնաց Գնդեվազ գյուղ:

«Որ եկել ա Ջերմուկ, խի՞ չի եկել Գնդեվազ», - ասաց քաղաքացիներից մեկը:

«Խաբեց, էսօր էլ խաբեց», - արձագանքեց մյուսը:

Հիշեցնենք, որ առավոտից Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ մեկնել էր Ջերմուկ: Հրապարակում նրան դիմավորեցին ջերմուկցիները, մինչդեռ նրանց մոտ դժգոհություն առաջացրեց Փաշինյանի որոշումը՝ նրանց հետո խոսելու փոխարեն շրջել տներով ու հանդիպել բնակիչների հետ:
Դրանից հետո Փաշինյանը ելույթ ունեցավ Ջերմուկի հրապարակում, ապա շրջայց կատարեց Սարավանդում, որտեղ բնակիչները մեծամասամբ նշեցին, որ կողմ են հանքի շահագործմանը, իսկ այս պահին գտնվում է Գորայքում:
 
Այստեղ լրագրողներից մեկը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ինչո՞ւ չգնաց Գնդեվազ, քանի որ նրանք սպասում էին իր հետ հանդիպմանը և դեմ են հանքի բացմանը: Փաշինյանին զարմացրեց այս դիտարկումը:
 
«Բա ասում են` գնդեվազցիք կողմ են»,-հակադարձեց նա:

aysor.am

 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ