Միջազգային - Թրամփը և Մակրոնը պայմանավորվել են Ռուսաստանին հրավիրել G7- ի գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը` Ռուսաստանին հրավիրել 2020թ․-ին ԱՄՆ-ում անցկացվելիք G7 գագաթնաժողովին։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, թվիթերում  հայտնել է CNN-ի լրագրող Քայլի Ատվուդը՝ հղում անելով  նախագահի վարչակարգի բարձրաստիճան աղբյուրին։

Ըստ նրա, Ամերիկայի և Ֆրանսիայի նախագահները երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանը պետք է հրավիրվի G7 գագաթնաժողովին հաջորդ տարի: Ատվուդը նշել է, որ գաղափարը Մակրոնինն է:

Նախատեսվում է, որ Թրամփը այս հարցը կբարձրացնի այս շաբաթավերջին Բիարիցում կայանալիք G7 գագաթնաժողովում:

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ դեմ չէ Ռուսաստանի վերադարձին և G8 ձևաչափի վերականգնմանը։:


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ