Մշակույթ - Գութան չէղներ, աշխարհ ի՞նչ էր…

«ՄՐՐՈ» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ  օգոստոսի 23-ին, ժամը 19։00 «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ) արդեն 6-րդ անգամ կանցկացվի «ԳՈՒԹԱՆ» Հայաստանի ավանդական երգի-պարի փառատոնը։ Այս տարի այն նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։

Փառատոնին մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը՝ «Ակունք», «Սասնա ծռեր», «Վան», «Մասունք», «Տարոնցիներ», «Մարաթուկ», «Նուբար», «Գորանի», «Տնջրե» (Արցախ), «Վերադարձ», «Վարք Հայոց», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ», «Սեբաստացիներ», «Բազմաբերդի Գորանի»։


Կներկայացվեն միացյալ Հայաստանը ներկայացնող ավանդական երգեր և պարեր, ինչպես նաև յուրաքանչյուր խումբ կներկայանա կոմիտասյան ստեղծագործությամբ։ Կցուցադրվեն նաև Վարդապետի մասին պատմող 5 կարճամետրաժ ֆիլմեր։


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ