Քաղաքական - Չես պլստալու, «no way». տեր կանգնիր «Մաքրելու՛ ենք» կարգախոսիդ. Սամվել Ֆարմանյանը՝ Հայկ Մարությանին

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի աղբահանությանն ու քաղաքապետ Հայկ Մարությանին.

«Երևանի քաղաքապետը հիմա, երևի, ձեռքերն է շփում. Ամուլսարի, ստամբուլյան կոնվենցիայի և հարակից նոր հարցերի շուրջ հանրային նկատվող լարման ֆոնին աղբահանության խնդիրները մոռացվեն գնան, ինքը պլստա:

Չես պլստալու: No way: Հլը մի երկու-երեք շաբաթ ունես, գլուխդ տուր պատին, պատը գլխիդ` գտիր լուծումները, տեր կանգնիր «Մաքրելու՛ ենք» կարգախոսիդ:

Երևանը մաքրվելու է աղբից: Հայկ Մարությանի հետ, թե առանց նրա` մաքրվելու է», - գրել է Սամվել Ֆարմանյանը։

aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ