Հասարակություն - Բացարձակորեն դեմ եմ. Արամ Ա Կաթողիկոսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը խոսել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին:

«Որեւէ փաստաթուղթ, ով էլ լինի դրա հեղինակը, որքան էլ կարևոր լինի այն, որեւէ մտածելակերպ, որը կարող է վնասել հայ ընտանիքին, հոգևոր, բարոյական, ազգային արժեքների համակարգին, որպես Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, բացարձակորեն դեմ եմ», - հայտարարել է նա:

Նա նշել է, որ որևէ փաստաթուղ, որը զգայուն բնույթ ունի, և որևէ հարց, որը համահայկական հետևանքներ կարող է ունենալ, պետք է քննարկվեն համահայկական մասնակցությամբ:

aysor.am


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ