Տնտեսություն - Հրազդանում հանքանյութով բեռնված 9 վագոններ դուրս են եկել երկաթգծից եւ թեքվել

Կոտայքի մարզում օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 06։55-ի սահմաններում Սեւան-Երեւան երկաթգծի 62-րդ կմ հատվածում, դեպի Երեւան ընթանալիս, Երեւան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Արսեն Տ-ն իր վարած թիվ 1614 Տ գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոններով թիվ 1340 էլեկտրաքարշով դեռեւս անհայտ պայմաններում դուրս է եկել երկաթգծից եւ թեքվել։

Shamshyna.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ գնացքը պատկանում է «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» Բաց Բաժնետիրական Ընկերության Երեւանի լոկոմոտիվային դեպոյին։

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ