Տնտեսություն - Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում․ ակտիվիստները 50 մեքենայով են գալու Երեւան

Ամուլսարի հարցով օգոստոսի 19-ին Կառավարությունում քննարկում է լինելու ջերմուկցիների մասնակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

«Ամուլսարի հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու, անդամների ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։

Ուստի մենք բնակիչներով նպատակահարմար գտանք հինգ հոգու փոխարեն գնալ հիսունից ավել մեքենաներից կազմված ավտոերթով։

Հարգելի հայրենակիցներ Ամուլսարը դա հայրենիք է և համահայության խնդիրն է։

Բոլոր հայրենասեր մարդիկ կարող են և ցանկալի է, որ միանան ավտոերթին, ինպես Ջերմուկից այնպես էլ ճանապարհից։ Ինչպես նաև մարդիկ կարող են Երևանում միանալ մեզ միասին դրսում սպասելու մինչև հանդիպման ավարտը։

Այդպիսով զորակցություն հայտնելով բնակիչներին ։

Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների Կանգառ հրապարակից առավոտյան ժամը 07։00։

Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 19-ին, Երևանում` Բաղրամյան 26 հասցեում, ժամը` 12։00»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ինքնաբուխ հավաք եւ ավտոերթ է տեղի ունեցել Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Երթի մասնակիցները շեշտում են, որ «Քննչականի մանիպուլատիվ ասուլիսները բան չեն փոխելու»:
news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ