Տնտեսություն - Փաստաթուղթը երկիմաստ է, և ընտրությունը թողնվում է կառավարությանը. Կարինե Դանիելյանը՝ Ամուլսարի շահագործման մասին (տեսանյութ)

Հանքարդյունաբերության մոլուցքն ինձ համար անհասկանալի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ խոսելով Ամուլսարի շահագործման վերաբերյալ հրապարակված փորձաքննության մասին:

«Մենք պետք է դադարեցնենք Ամուլսարի շահագործման գործընթացը: Դա խիստ վտանգավոր է»,- ասաց բնապահպանը:

Նա նշեց, որ եզրակացությունը տրվել է մի խմբի կողմից, որն աշխատել է փաստաթղթերի հետ, չի այցելել Ամուլսար:

«Ուսումնասիրել են կարծիքները, փաստաթղթերը, բայց լրացուցիչ փորձաքննություն տարածքում չեն իրականացրել»,- նշեց Դանիելյանը:

Բնապահպանի խոսքով՝ դժվար է ասել, թե ինչ որոշում կընդունի կառավարությունը, բայց հույս հայտնեց, որ ականջալուր կլինեն փորձագետների կարծիքներին, կհանդիպեն փորձագետների հետ մինչև որոշում կայացնելը:

«Ամեն ինչ կախված է կառավարության կամքից: Փաստաթուղթը երկիմաստ է. մի կողմից մատնանշվում են թերություններ, մյուս կողմից խոսվում է ոչ ռիսկային լինելու մասին: Ընտրությունը թողնվում է կառավարությանը»,- հավելեց Կարինե Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ