Տարածաշրջան - Ադրբեջանը ձեռք է բերել իսրայելական Skylark անօդաչուն և բրիտանական արտադրության դիպուկահար հրացաններ

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ձեռք է բերել իսրայելական արտադրության Skylark անօդաչու թռչող սարքը:

Ինչպես հաղորդում է Minval.az-ը, նորագույն անօդաչուներն օգոստոսի 14-ին ցուցադրվել են Բաքվի Պետական դրոշի հրապարակում: Skylark անօդաչուի մշակմամբ զբաղվում է իսրայելական Silver Arrow ընկերությունը:

Բացի այդ, հաղորդվում է, որ Սահմանապահ ծառայությունը սահմանպահ զորքերի 100-ամյակի առթիվ սպառազինման է ընդունել հայտնի բիտանական արտադրողի դիպուկահար հրացանները:

Աղբյուրը նշում է, որ տարեսկզբին Սահմանապահ ծառայության զինծառայողների մոտ, որոնք հերթապահում են սահմանամերձ շրջաններում, նկատվել են բրիտանական Accuracy International բրիտանական AW-50 և AW-308 հրացաններ:

Նախօրեին տեղի ունեցած միջոցառման ժամանակ ցուցադրվել են նաև RPA Rangemaster – 338LM հրացանները, ադրբեջանական արտադրության ST-338 Yalquzaq, ամերիկյան CheyTac, շվեյցարական OM-50 Nemesis, ֆիննական Sako TRG-22, խորվաթական MACS, ավստրիական SSG-08 և SSG-M1 հրացանները, որոնք արդեն ընդգրված են Սահմանապահ ծառայության սպառազինման կազմում:

 tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ