Հասարակություն - Կիլիմաջարոյում տեղադրված թաքնված տեսախցիկը հազվագյուտ կենդանու է ֆիքսել

Գերմանացի կենդանաբաններին հաջողվել է տեսագրել հազվագյուտ տանզանյան այծքաղի, որը տարիներ շարունակ թաքնվում էր գիտնականներից:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Վյուրցբուրգյան համալսարանի հետազոտողները 5-ական թաքնված տեսախցիկ են տեղակայել 66 կետում Կիլիմանջարո լեռան տարածքում: Երկու շաբաթ անց նրանք հավաքել ու վերլուծել են ստացված տեսագրությունները:

Մասնագետներից մեկը հայտնել է, որ տեսախցիկները հազվագյուտ կենդանիներին ֆիքսել են 105 անգամ 11 տարբեր վայրերում՝ ծովի մակարդակից 1920-3849 մետր բարձրություններում:

Տանզանյան այծքաղներից բացի տեսախցիկներն այլ կենդանիների էլ են ֆիքսել, այդ թվում՝ թփուտներում բնակվող խոզերի, բաբուինների և փոքր կուդուների:

Տանզանյան այծքաղի առաջին լուսանկարները հրապարակվել էին 2003-ին: Կենդանու բարձրությունը կազմում է 65 սմ: Այս կենդանիների քանակը մեծ չէ: Նրանք գիշերային կենսակերպ են վարում:

 tert.am


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ