Տնտեսություն - Շրջակա միջավայրի նախարարը հրաժարվեց մեկնաբանել Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավ Շրջակա միջավայրի նախարարը հրաժարվեց մեկնաբանել Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել Ամուլսարին վերաբերող որեւէ հարցի։ Կառավարության դիմաց այսօր՝ օգոստոսի 15-ին, Ամուլսարի բնապահպանների բողոքի ակցիայից հետո NEWS.am-ի թղթակիցը փորձեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Շրջակա միջավայրի նախարարից, սակայն Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանելուց, քանի որ ասաց՝ դեսպանի հետ հանդիպում ունի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ