Հասարակություն - Վարչապետի հանձնարարականով կքննարկվի ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի՝ մեծ աղմուկ բարձրացրած ատենախոսության հարցը

Բարձրագույն որակավորման կոմիտեում ձևավորելու է մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որը կուսումնասիրի ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Բարձրագույն որակավորման կոմիտեից։

«Հաշվի առնելով ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության շուրջ ձևավորված լայնամասշտաբ քննարկումները, ձեզ ենք ներկայացնում ԲՈԿ-ի երկու փորձագետ մասնագետների գրախոսություններն այդ աշխատանքի վերաբերյալ։


Հավելենք նաև, որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով ԲՈԿ-ը պետք է համապարփակ քննարկի և տրամադրի ամբողջական տեղեկատվություն: Այդ նպատակով ԲՈԿ-ը ձևավորելու է մասնագետներից բաղկացած հանձնաժողով: Նորությունների մասին հավելյալ կտեղեկացնենք»,–հայտնում են ԲՈԿ–ից։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ, որոնք  դժգոհ էին ռեկտորի պաշտոնակատարի գործունեությունից, հայտարարել էին, որ Հայրապետյանի ատենախոսության մեջ եղել են արտապումներ, որոնք նա ներկայացրել է թարգմանաբար։ Ռեկտորի պաշտոնակատարն էլ վերջրես հրավիրված ասուլիսում անդրադառնալով աղմուկ բարձրացրած հարցին, նշել էր, որ իր դեմ «ատենախոսական դիվերսիա» է իրականացվում։
news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ