Միջազգային - Իսպանիայում փառատոնի մասնակիցներից մեկը հրաշքով խուսափում է լուրջ վնասվածքներից՝ ենթարկվելով կատաղած ցլի հարձակմանը

Իսպանիայում անցկացվող փառատոնի ժամանակ ցուլը հարձակվել է տղամարդու վրա, հարվածել գլխին և նրան ցած գցելով գետնին քաշ տվել իր հետևից:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Բասկյան երկրի Գետքսո շրջանի Պուերտո Վիեխո դե Ալգորտա քաղաքում անցկացվող Սոկամուտուրա կոչվող փառատոնի ժամանակ: Նշվում է, որ տուժածը կապտուկներով է պրծել:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ցլամարտի նախապատրաստվող կենդանին կատաղած հարձակվում տղամարդու վրա՝ եղջույրներով հարվածներ հասցնելով նրա ոտքերին, ինչի արդյունքում վերջինս շուռ է գալիս և ընկնում պարանոցի վրա:

Երբ մեկ այլ տղամարդ օգնության է հասնում, կենդանին սկսում է նրա հետևից վազել, սակայն իրեն կապված պարանով, որը պտտվել էր տուժածի պարանոցին, նրան երեսն ի վայր քաշ է տալիս իր ետևից:

Հավաքվածներից մի քանիսն այնուհետև մոտենում են տուժած տղամարդուն և նրան անվտանգ գոտի տեղափոխում:

 tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ