Հասարակություն - Հայաստանի վարչապետը Ամուլսարի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներին չընդունեց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով ծանրաբեռնվածությունը, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներին չընդունեց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում Ամուլսարի ոսկու հանքի մշակման դեմ: Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված տվյալները դիտավորյալ թաքցնելու գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նախօրեին մամուլի ասուլիսում հայտնել էր փորձաքննության արդյունքների մասին: Նրա խոսքով՝  Ամուլսարի հանքավայրի մշակման հնարավոր ազդեցության փորձաքննության արդյունքները վկայում են, որ ծրագրի տարածքի եւ Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Քննության ընթացքում տվյալներ չեն ստացվել հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վնասի մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու մասին: Ակցիայի մասնակիցները փաստաթղթերից հատվածներ են հրապարակում, որոնք հակառակի մասին են վկայում՝ շրջակա միջավայրի վրա հանքավայրի մշակման մեծ վտանգավորության, ստոգետնյա ջրերի համակարգի բաղադրիչների թերագնահատման, ստորգետնյա ջրերի հաշվեկշռի մասին տվյալների գերագնահատման:

Կառավարության շենքի մուտքը շրջափակված է ոստիկանների եռակի շարասյունով:

Բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպելու համար դուրս էր եկել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, այնուհետեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Երկուսն էլ խոստացել էին Փաշինյանին փոխանցել հանդիպման մասին ակցիայի մասնակիցների պահանջը:

Երկարատեւ մտորումներից հետո կառավարությունից մերժմամբ պատասխանեցին: «Մեզ փոխանցեցին, որ վարչապետն այսօր շատ զբաղված է եւ մեզ չի կարող ընդունել: Բայց խոստացել է առաջիկայում հանդիպում անցկացնել: Վարչապետին թույլ կտանք այսօր գործերն ավարտել, բայց առաջիկա օրերին հանդիպում ենք սպասում: Հարցը հետաձգման ենթակա չէ»,- հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները:
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ