Քաղաքական - Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. նրան տեղափոխել են Երևան

Երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով Գեղարքունիքի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 23։50-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 37-ամյա Արտակ Օ.-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։

Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Արտակ Օ.-ն պայմանագրային զինծառայող է։

Ճամբարակում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային իրավորում ստացած 37–ամյա պայմանագրային զինծառայողին երեկ՝ օգոստոսի 13–ին Ճամբարակի առողջության կենտրոնում վիրահատել են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը։ Նա նշեց, որ զինծառայողն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով։ Զինծառայողին վիրահատելու համար Երևանից Ճամբարակ են ժամանել զինվորական հոսպիտալի բժիշկներ։

NEWS.am–ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինծառայողին երեկ տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
 news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ