Հասարակություն - Դադիվանքում տեղի է ունեցել զինվորների երդմնակալության արարողություն

Դադիվանքում այսօր` օգոստոսի 10-ին, տեղի է ունեցել զինվորների երդմնակալության արարողություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԶՈՒ Հոգեւոր Առաջնորդության ֆեյսբուքյան էջից։

Նորակոչիկները հրամանատարների, հոգեւորականների, ծնողների, հարազատների եւ հարյուրավոր հյուրերի առաջ երդվել են կրել այն բոլոր պարտականությունները, որը պետք է կրի հայրենի սահմանը հսկող քաջարի զինվորը:

Զինվորներին  գնդերեցները եւ հյուր եկած հոգեւորականները Նոր Կտակարաններ են բաժանել։

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ