Հասարակություն - Զինվորները պատրաստ են հաջողությամբ կատարել իրենց մարտական խնդիրը. այց՝ դիրքեր

 

Մեր զինվորների բարոյակամային որակները բարձր են, մարտական ոգին բարձր է։ Այս մասին մարտական դիրքեր այցելած լրագրողներին ասաց ՊԲ N զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը։

«Զորամասն անցած է պաշտպանության, իրականացնում ենք մարտական հերթապահություն, մեր զինվորների բարոյակամային որակները բարձր են, մարտական ոգին բարձր է, պատրաստ են հաջողությամբ կատարել իրենց մարտական խնդիրը, եթե հակառակորդը փորձի ոտնձգություն կատարել, նրան կասեցնել եւ պատերազմը շարունակել իրենց զբաղեցրած տարածքում, որովհետեւ մեր դիմաց ոչ թե հակառակորդի տարածքներն են, այլ պատմական Շահումյանի եւ 2 կմ դեպի հյուսիս-արեւմուտք Գյուլիստանի փլատակներն են»,- նշեց նա։
Զինվորները NEWS.am-ի հետ զրույցում հավելեցին, որ ծառայության համար անհ

րաժեշտ պայմաններն ապահովված են, իսկ ծառայության ընթացքը հիմնականում կախված է հենց զինվորից, թե ինչպես կդրսեւորի իրեն. «Ընդհանուր հարմարությունները կան, ջուրը ամեն օր բերում են, սնունդը նորմալ է»։

Զինվորները վստահեցնում են՝ իրենց մարտական ոգին բարձր է։ «Դուխով կանգնած ենք սահմանին»,- նշեց Արցախում ծառայող զինվորներից մեկը։
 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ