Հասարակություն - Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացել են նաև Հայաստանում

Ադրբեջանում օգոստոսի 10-ին՝ 11:35-ի սահմաններում, գրանցվել է երկրաշարժ, որն զգացվել է նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում:

Սոցիալական ցանցերի հայ օգտատերերը նշում են, որ ցնցումներն զգացել են Լոռու, Տավուշի մարզերում: Երկրաշարժի մասին գրառումներ են կատարել Վանաձորից, Նոյեմբերյանից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ադրբեջանի Զաքաթալա բնակավայրից 16 կմ հյուսիս, ուժգնությունը 4.6 մագնիտուդ, հիպոկենտրոնը՝ 10կմ խորության վրա:

ԼՐԱՑՈՒՄ. ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Կոթի գյուղում և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում` 2 բալ ուժգնությամբ:

armenpress.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ