Մշակույթ - Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի՝ օգոստոսի 1-ի թիվ 627 հրամանով,  օգոստոսի 12-ից, ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից հայտնում են, որ միաժամանակ գների բարձրացման հետևանքները  մեղմելու համար սահմանվել են լրացուցիչ արտոնություններ` մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների, դպրոցականների,  կենսաթոշակառուների, փախստականների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մշակում է նաև այլ արտոնություններ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Օգոստոսի 12-ից սահմանված սակագները հետևյալն են՝

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան

Մուտքի տոմսի գներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1500  ՀՀ  դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ – 1500  ՀՀ  դրամ
Հայաստանի Հանրապետության և  Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝  250  ՀՀ  դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 125  ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100  ՀՀ  դրամ
Էքսկուրսիա հայերեն լեզվով – 2000  ՀՀ  դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով – 4000  ՀՀ  դրամ
Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է  ՀՀ  բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը


«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

Մուտքի տոմսի գներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1300  ՀՀ  դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ – 1300  ՀՀ  դրամ
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150  ՀՀ  դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 75  ՀՀ  դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Էքսկուրսիա հայերեն լեզվով – 2000 ՀՀ դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով – 4000 ՀՀ դրամ
Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մուտքի տոմսի գներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1000  ՀՀ  դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ – 1000 ՀՀ  դրամ
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ  քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 125  ՀՀ  դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 60  ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100  ՀՀ  դրամ
Էքսկուրսիա հայերեն լեզվով – 1500  ՀՀ  դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով – 2500  ՀՀ  դրամ
Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է.
ՀՀ  բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ