Քաղաքական - Մելիք Մանուկյանի գործարար եղբայրը կալանավորվեց

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը, բավարարելով քննիչի միջնորդությունը կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբորը՝   գործարար Ռոբերտ Մանուկյանին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Ռոբերտ Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը:

«Դատավոր Մարգարյանը հակաօրինական էր ճանաչել Ռոբերտ Մանուկյանի ձերբակալումը, համարելով, որ ոստիկանության պահանջն օրինական չէ: Դատավոր Ավագյանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ կայացնելով անընկալելի որոշում»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար։

Նա բերման է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի վայրից:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ քննությանը խոչընդոտելու դրդչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով։

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ