Հասարակություն - Բաթումիի կենտրոնում բացվել է Բոգդան Կիրակոսյանի հուշատախտակը

Բաթումի կենտրոնում՝ Ռուսթավելի փողոցում գտնվող տան պատին բացվել է հուշատախտակ՝ նվիրված բաթումահայ հանրահայտ ճարտարապետ, Աջարիայի ԻՀ վաստակավոր ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանին:

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հուշատախտակի պատրաստումն ու տեղադրումն իրագործվել է ճարտարապետի ժառանգների ջանքերի և Բաթումի քաղաքապետարանի, Աջարիայի ճարտարապետների միության, հայկական համայնքային կառույցների աջակցության շնորհիվ:

Բացման արարողությանը Բոգդան Կիրակոսյանի կյանքի և գործունեության մասին խոսքով հանդես են եկել նրա դուստր Գայանե Կիրակոսյանը, Բաթումի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Աջարիայի ճարտարապետների միության նախագահ Ռեվազ Գոգիտիձեն, ՀԱԵ Աջարիայի և մերձակա տարածաշրջանի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության նախագահ Սահակ Տալիթյանը, Աջարիայի հայերի միության վարչության անդամ Արթուր Հովհաննիսյանը:

 Բոգդան Կիրակոսյանը (1912թ. –1972թ.) խորը հետք է թողել Բաթումում՝ հեղինակելով մի շարք բարձր նշանակություն ունեցող ճարտարապետական շինություններ, այդ թվում՝ քաղաքի խորհրդանիշ հանդիսացող սյունաշարը:
 


panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ