Հասարակություն - Գիտնականները նկարահանել են վեցխռիկանի շնաձկանը

Գիտնականների խումբը ստեղծել է շնաձկների հնագույն տեսակներից մեկի ներկայացուցչի՝ վեցխռիկանի շնաձկան անհավանական տեսագրությունը, գրում է  Newsweek-ը։

Ֆլորիդայի համալսարանից Դին Գրաբսի ղեկավարած արշավախումբը «Նադիր» սուզանավով խորասուզվել էր բնական միջավայրում շնաձկանը նկարականելու համար։

Խորասուզման ժամանակ գիտնականներին հաջողվել է դեմ առ դեմ հանդիպել իրենց փնտրտուքի օբյեկտի հետ։

Վեցխռիկանի շնաձկները համարվում են շնաձկների հնագույն տեսակներից, որոնք բնակվում էին մոլորակի ստորջրյա աշխարհում դեռեւս 180 միլիոն տարի առաջ։ Դրանց հիմնական առանձնահատկությունը խռիկների քանակն է․շնաձկների տեսակների մեծամասնությունն ունի հինգ խռիկ։ Վեցխռիկանի շնաձկները բնակվում են տրոպիկական ջրերում։


NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ