Մշակույթ - «Յոթ աղբյուր» հայտնի ցայտաղբյուրի գաղտնիքները

Իսկ դուք գիտե՞ք Հանրապետության հրապարակի «Յոթ աղբյուր» ամենահայտնի ցայտաղբյուրի գաղտնիքները:

 

Այն ստեղծվել է 1960-ական թվականներին՝ Սպարտակ Կնտեղցյանի նախագծով: Ճարտարապետին ոգեշնչել է մի առասպել, համաձայն որի՝ Արագած լեռան վրա ապրող հսկաները յոթ աղբյուրներից ջուր էին խմում և ուժ ու զորություն ստանում:

 

2010 թ. հայտնի «պուլպուլակը» վերանորոգվել է ճանաչված դիզայներ, ոսկերիչ Նուռի նախագծով, ընդ որում՝ Նուռը մի քանի գաղտնիքներ է թաքցրել ցայտաղբյուրում, որոնք էլ հերթով կներկայացնենք:

 

12 փոքրիկ խողովակաոստերից յուցաքանչյուրի փոսիկում կա հայկական մեկ տառ: Ցայտաղբյուրի խողովակաոստերից կարելի է հասկանալ, թե ժամը քանիսն է, քանի որ դրանք այնպես են պատրաստված, որ կարող են ծառայել որպես արևային ժամացույց:

 

Եթե ուշադիր լինենք, նախշազարդի «Ա» տառի վերևում կարող ենք կարդալ՝ «Անուշ լինի»:

 

Ցայտաղբյուրի կենտրոնական մասում խաչ է պատկերված, որի անկյուններում չորս լեզուներով գրված է՝ «Եևանին՝ Երևանից»: Հայերեն գրությունը դեպի հարավ է ուղղված, դրա շնորհիվ էլ հեշտությամբ կարելի է կողմնորոշվել, թե որտեղ են հյուսիսը, արևելքն ու արևմուտքը:

 

Թարգմանված է ourarmenia.info կայքից

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ