Միջազգային - Իսրայելը պահանջել է ԱՄՆ-ից հրաժարվել Թուրքիային F-35 վաճառելուց. լրատվամիջոցներ

Իսրայելը «կուլիսային խաղ» է խաղացել, որպեսզի հասնի Վաշինգտոնի կողմից Անկարային F-35-ի ծրագրից բացառելուն, հաղորդում է timesofisrael.com-ը՝ Channel 12 հեռուստաալիքին հղումով:

Հեռուստաալիքի տվյալներով՝ դրանով Իսրայելը փորձում է պահպանել իր ռազմական գերակայությունը տարածաշրջանում:

Նշվում է, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման ֆոնին Իսրայելը ճնշումներ է գործադրել ԱՄՆ-ի վրա՝ ստիպելով, որ վերջինս հրաժարվի թուրքական կողմին F-35 կործանիչների արտադրության մեջ ներգրավելուց:

Այսպիսով՝ Իսրայելը շարունակում է մնալ տարածաշրջանում այդ տեսակի կործանիչ ունեցող միակ երկիրը: Վերջին 2 տարիներին Միացյալ Նահանգները հրեական պետությանը 16 միավոր F-35 կործանիչ է վաճառել:

Իսրայելի կառավարությունն ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ 50 միավոր F-35-ի մատակարարման վերաբերյալ պայմանագիր է կնքել: Նախատեսվում է, որ դրանք կմատակարարվեն մինչև 2024թ.-ը:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Թուրքիային այդ երկրի կողմից ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման ֆոնին երկարատև բանակցություններից և սպառնալիքներից հետո բացառել էր հինգերորդ սերնդի F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ