Քաղաքական - Զախարովա. Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությամբ

Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Մոսկվան անհանգստացած է Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին տիրող իրավիճակով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Մենք իսկապես անհանգստացած ենք սահմանին իրավիճակի սրացմամբ, որի հետևանքով հայկական կողմից զինծառայող է սպանվել, երկու կողմերն էլ վիրավորներ ունեն»,-ասել է նա ճեպազրույցում։

Նա ընդգծել է՝ հետագա էսկալացիան անթույլատրելի է, կողմերին զսպվածության կոչ է արել, ինչպես նաև հորդորել, որ զերծ մնան ուժի կիրառումից, քայլեր ձեռնարկեն իրավիճակի կայունացման համար։

 


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ