Քաղաքական - Սկանդալային պատմության մեջ հայտնված Վայոց Ձորի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի որոշմամբ Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝

Ռազմիկ Տոնոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից.,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ռազմիկ Տոնոյանն այն փոխմարզպետն է, ում մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որին մասնակցել էր նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 27-ին, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սեդրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: ԲՀԿ-ից հերքել են, թե նման բան է եղել, սակայն ավելի ուշ Բագրատյանը մանրամասներ է ներկայացրել, որ միջադեպի պատճառը եղել է այն, որ փոխմարզպետը երիտասարդներից մեկին ասել է՝ առվի միջից վերցրու գցած «բիչոկը»:

    Եթե Սերգեյ Բագրատյանը շարունակի հերքել տեղի ունեցածը, կխնդրեմ տեսանյութը հրապարակել. «Իմ քայլի» պատգամավոր
    Եղեգնաձորի հայտնի միջադեպի տեսանյութը չի հրապարակվում հայհոյանքների պատճառով․ Վայոց ձորի մարզպետ



news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ